Նեյմար. «Ես որոշել էի հեռանալ ՊՍԺ-ից»

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հայտնել է, որ ցանկանում էր վերադառնալ «Բարսելոնա» անցյալ ամառ:

Բրազիլացին հաստատել է, որ իր հայրը բանակցություններ էր վարում կատալոնական ակումբի հետ։

«Ես որոշել էի հեռանալ ՊՍԺ-ից, դա ո՛չ ակումբի և ո՛չ էլ երկրպագուների պատճառով էր։ Ես կայացրի այդ որոշումը, քանի որ այլ տեղում ավելի լավ էի ինձ զգում»,- ասել է Նեյմարը Netflix-ի վավերագրական ֆիլմում: