«Զենիթը» նոր պայմանագիր է առաջարկել թիմի պաշտպանին

«Զենիթը» պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ առաջարկ է արել պաշտպան Յարոսլավ Ռակիցկիին և սպասում է խաղացողի պատասխանին,«РИА Новости»-ին ասել է պետերբուրգյան ակումբի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Մեդվեդևը։

Ուկրաինացի ֆուտբոլիստը «Զենիթում» հանդես է գալիս 2019 թվականի ձմռանից։ Այս ընթացքում նա թիմի կազմում անցկացրել է 107 հանդիպում և դարձել Ռուսաստանի եռակի չեմպիոն։ 32-ամյա պաշտպանի գործող պայմանագիրն ավարտվում է 2021/22 մրցաշրջանից հետո։

«Ռակիցկիին առաջարկ է արվել, մենք սպասում ենք պատասխանի»,- ասել է Մեդվեդևը։