Մադրիդի «Ատլետիկոյի» առանցքային ֆուտբոլիստը վարակվել է COVID-19-ով

«Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, հայտնում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը։

Սլովենիայի հավաքականի ֆուտբոլիստի՝ COVID-19-ի թեստի պատասխանը դրական է եղել:

Փետրվարի 6-ին Իսպանիայի առաջնությունում «Ատլետիկոն» արտագնա խաղում կմրցի «Բարսելոնայի» հետ։

Ընթացիկ մրցաշրջանում Օբլակը Սիմեոնեի թիմի կազմում անցկացրել է 27 հանդիպում բոլոր մրցաշարերում:

https://twitter.com/Atleti/status/1485924976410734592?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1485924976410734592%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fwww.sport-express.ru%2Ffootball%2Fspain%2Fnews%2Fvratar-atletiko-oblak-zarazilsya-koronavirusom-1883307%2F