«Բարսելոնան» հաստատել է, որ Անսու Ֆատին հրաժարվել է վիրահատվել

«Բարսելոնան» հաստատել է, որ կիսապաշտպան Անսումանե Ֆատին վիրահատության չի ենթարկվի:

«Անսու Ֆատին կոնսերվատիվ բուժում կանցնի ձախ ազդրի երկգլուխ մկանի վնասվածքից ապաքինվելու համար»,- ասվում է կատալոնական ակումբի հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» բժիշկները 19-ամյա խաղացողին խորհուրդ են տվել վիրահատվել, սակայն իսպանացին հրաժարվել է։

Եթե ​​Ֆատին համաձայներ վիրահատության, ապա 4-6 ամիս բաց կթողներ։ Կոնսերվատիվ բուժման դեպքում վերականգնումը շատ ավելի կարճ կտևի՝ 6-ից 8 շաբաթ: