Ուսման Դեմբելեն կհանդիպի Ժոան Լապորտայի հետ

Ուսման Դեմբելեն պատրաստվում է թուլացնել իր և «Բարսելոնայի» միջև առկա լարվածությունը՝ կապված պայմանագիրը երկարաձգելուց հրաժարվելու հետ:

Ֆրանսիացին ցանկանում է անձամբ հանդիպել «Բլաուգրանայի» նախագահ Ժոան Լապորտային, հայտնում է Diario Sport-ը։ Ֆուտբոլիստը պնդում է, որ մտադիր է երկարաձգել պայմանագիրը։

Դեմբելեն ցանկանում է հետեւել իր թիմակից Սամուել Ումտիտիի օրինակին։ Անցած ամառ պաշտպանը հանդիպել է Լապորտայի հետ, ինչից հետո  կողմերի հարաբերությունները լավացել են։