Մաուրիսիո Պոչետինոն խոսել է Սերխիո Ռամոսի մասին

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսի խաղը և նրա հեռանկարները Մարկինյոսի և Պրեսնել Կիմպեմբեի հետ հիմնական կազմում տեղի համար պայքարում։

«Ամենակարևորն այն է, որ բոլոր ֆուտբոլիստները հասանելի են, հուսով ենք, որ Ռամոսը լավ հանդես կգա, ինչպես և Կիմպեմբեն։

Ռամոսը անկասկած, ավելի լավ կդառնա: Նա բարձրակարգ կենտրոնական պաշտպան է և քրտնաջան աշխատում է: Նա կունենա  իր տեղը թիմի կազմում»,- Պոչետինոյի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։