«Բարսելոնան» չի կարողանում համաձայնության գալ թիմի հիմնական ֆուտբոլիստներից մեկի հետ

Պաշտպան Ռոնալդ Արաուխոն մերժել է «Բարսելոնայի»  առաջարկը պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ հայտնում է Marca-ն:

Նախորդ շաբաթ 22-ամյա ֆուտբոլիստի  գործակալի և կատալոնական ակումբի միջև բանակցություններ են տեղի ունեցել։ Ուրուգվայցին ցանկանում է մնալ թիմում, բայց հույս ունի ստանալ ավելի բարձր աշխատավարձ:

Հիշեցնենք, որ պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Ռեալը», «Չելսին» և մի շարք այլ գրանդ ակումբներ: