Ռոնալդ դե Բուր. «Բուսկետսն անհավանական ֆուտբոլիստ է, սակայն խանգարում է երիտասարդներին»

«Բարսելոնայի» և Նիդեռլանդների ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդ դե Բուրը խոսել է կատալոնական ակումբի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի մասին:

«Բուսկետսն անհավանական ֆուտբոլիստ է, սակայն խանգարում է երիտասարդներին, նա պետք է հետ քաշվի ապագան երիտասարդներինն է: Սերխիոյի կարիերան մոտենում է ավարտին, ես սիրում եմ նրան, բայց նա պետք է զիջի ճանապարհը Գավիին , Նիկոյին և մյուսներին»,- ասել է Ռոնալդը: