«Ինտերը» հայտարարություն է տարածել Սիմոնե Ինձագիի վերաբերյալ

Միլանի «Ինտերի» մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել, հայտնում է ակումբի կայքը։

Ակումբը նշել է, որ 45-ամյա մասնագետը կհետևի բոլոր անհրաժեշտ բժշկական ցուցումներին և հնարավորինս արագ կվերադառնա աշխատանքի: