Չավի. «Պեդրին հասուն և կշռադատող ֆուտբոլիստ է»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին գնահատել է թիմի կիսապաշտպան Պեդրիի խաղը.

«Պեդրիի խաղը դիտելը հաճույք է պատճառում: Անհավատալի է, որ 19 տարեկանում նա ամեն  ինչ  լավ է անում: Պեդրին հասուն և կշռադատող ֆուտբոլիստ է:

Նա կատարյալ օրինակ է այն բանի,  ինչ  ցանկանում է «Բարսելոնան», – ասել է Չավին: