Պաշտոնական. Երևանի «Արարատը» նոր գլխավոր մարզիչ ունի (լուսանկար)

«Արարատի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Էդգար Թորոսյանը:

Նշենք, որ 36-ամյա մասնագետը երևանյան ակումբում աշխատում է 2017 թվականից:  Այդ մրցաշրջանում Թորոսյանը եղել է Արկադի Անդրիասյանի օգնականը: 2019-ին գլխավորել է «Արարատ-2»-ը: 2020-21 մրցաշրջանից սկսած ընդգրկված էր Վարդան Բիչախչյանի մարզչական շտաբում:

2020 թվականին ստացել է ՈւԵՖԱ-ի Պրո կարգի մարզչական արտոնագիր։

Էդգար Թորոսյանի մարզչական շտաբում են ընդգրկվել «Արարատի» նախկին ֆուտբոլիստներ Ռաֆայել Սաֆարյանն ու Ալեքսանդր Պետրոսյանը: Դարպասապահների մարզիչն է Էդիկ Երիցյանը: