Լեոնարդո Բոնուչչի. «Երբ Ա Սերիայից հետո խաղում ես ՉԼ-ում, պետք է հարմարվես բարձր ռիթմին»

«Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչչին համեմատել է իտալական Ա սերիան Անգլիայի Պրեմիեր Լիգայի հետ։

«Մի քանի շաբաթ առաջ մենք Լոնդոնում խաղացինք «Չելսիի» հետ, որտեղ պարտվեցինք 0:4 հաշվով։ Նրանք ավելի բարձր խաղային տեմպ ունեն (առաջնությունում), նրանց ֆուտբոլում ավելի շատ ֆիզիկական պայքար կա։ Երբ խաղում ես Չեմպիոնների Լիգայում Ա Սերիայից հետո, պետք է անհապաղ հարմարվես, քանի որ այնտեղ թիմերը խաղում են այլ ռիթմով»,- Բոնուչչիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն՝ հղում անելով Muschio Selvaggio փոդքաստին: