Մադրիդի «Ատլետիկոյի» առանցքային ֆուտբոլիստը վարակվել է կորոնավիրուսով

Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Սլովենիայի հավաքականի ավագը կարանտինի մեջ է։

Փետրվարի 6-ին «Ատլետիկոն» Իսպանիայի առաջնությունում արտագնա խաղում կխաղա «Բարսելոնայի» դեմ։  Սլովենացին ամենայն հավանականությամբ բաց կթողնի այդ հանդիպումը: Ընթացիկ մրցաշրջանում Օբլակը ակումբի կազմում անցկացրել է 27 հանդիպում: Յանը Մադրիդի «Ատլետիկոյում» հանդես է գալիս 2014 թվականից։ Ակումբի կազմում անցկացրել է 249 հանդիպում, որոնցում  բաց է թողել 170 գոլ։