Պրեմիեր Լիգայի մի շարք ֆուտբոլիստներ անհանգստացած են

Անգլիայի Պրեմիեր Լիգայի մի շարք ֆուտբոլիստներ գնալով ավելի են անհանգստանում խաղերի ժամանակ իրենց ընտանիքի բարեկեցությամբ և դիմում են նախկին զինվորականների ծառայություններին՝ իրենց սիրելիներին պաշտպանելու համար, հայտնում է Daily Mail-ը։

Աղբյուրի համաձայն՝ որոշ ֆուտբլիստներ անհանգստացած են իրենց  տների վրա հարձակումների դեպքերի աճով։ Նրանք դիմել են անվտանգության մասնավոր ընկերություններին, իրենց՝ ընտանիքների անվտանգության ապահովման համար:

Նշվում է նաև, որ անհանգստության պատճառով Պրեմիեր լիգայի որոշ ակումբներ դադարել են տեղեկատվություն տրամադրել լրատվամիջոցներին, սպասվող օրվա գրաֆիկի վերաբերյալ: