«Բարսելոնան» չի շտապի Անսումանե Ֆատիի բուժման հարցում

«Բարսելոնան» մտադիր  չէ վնասվածքից հետո շտապել հարձակվող Անսումանե Ֆատիի վերականգնման հարցում։

Նախկինում Ֆատին հրաժարվել է վիրահատությունից, նա նախընտրել է ձախ ազդրի երկգլուխ մկանի վնասվածքի կոնսերվատիվ բուժումը։

Ինչպես հայտնում է As-ի լրագրող Խավի Միգելը, «բլաուգրանան» չի շտապի: 19-ամյա ֆուտբոլիստի ապաքինումն արհեստականորեն չի արագացվի:

Այս մոտեցման պատճառով Ֆաթին բաց կթողնի մոտ 10 շաբաթ: Ֆուտբոլիստը ապաքինվելու է Մադրիդում՝ վստահելի ֆիզիոթերապևտի հսկողության ներքո։