Անվանի մասնագետը համաձայնել է գլխավորել «Ուոթֆորդը»

Անգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը համաձայնել է գլխավորել «Ուոթֆորդը», հայտնում է The Athletic-ը:

Աղբյուրի համաձայն՝ այսօր 74-ամյա մասնագետն իր օգնականների հետ կհանդիպի ֆուտբոլիստների հետ և մարզում կանցկացնի։

Հիշեցնենք, որ «Ուոթֆորդն» օրերս գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրեց Կլաուդիո Ռանիերին։ Անգլիայի առաջնության 20 տուրից հետո թիմը վաստակել է 14 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղը։