Ռոնալդուի և «ՄՅու»-ի պայմանագրում հատուկ կետ կա, որով կարող է կրճատվել նրա աշխատավարձը

Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի աշխատավարձը կկրճատվի, եթե «Մանչեսթեր Յունայթեդն» այս մրցաշրջանում որոշակի արդյունքի չհասնի։

Եթե ​​մանկունիանցիները Պրեմիեր Լիգայի խաղարկության ավարտին չհայտնվեն լավագույն քառյակում, ապա պորտուգալացի ֆուտբոլիստի աշխատավարձը կկրճատվի 25%-ով, հայտնում է The Athletic-ը։

Հաղորդվում էր, որ 36-ամյա խաղացողը «Մանչեսթեր Յունայթեդում» ստանում է շաբաթական 480 հազար ֆունտ (տարեկան մոտ 25 միլիոն ֆունտ)։ Այսպիսով, նրա աշխատավարձը կարող է կրճատվել՝ հասնելով շաբաթական 360 հազարի (մոտ 18,7 միլիոն)։