«Բարսելոնան» վերջին առաջարկը կկատարի Ուսման Դեմբելեին

«Բարսելոնան» և Ուսման Դեմբելեի գործակալը ևս մեկ հանդիպում կանցկացնեն՝ բանակցելու վինգերի պայմանագրի շուրջ։

Այսօր կատալոնական ակումբի տնօրեն Մատեու Ալեմանին վերջնական առաջարկ կներկայացնի գործակալ Մուսա Սիսոկոյին՝ երկարաձգելու համար պայմանագրի ժամկետը, հայտնում է Diario Sport-ը։

Ինքը՝ Դեմբելեն, և իր գործակալը ցանկանում են շարունակել բանակցությունները. նրանք վստահեցնում են, որ մտադիր են նոր համաձայնագիր կնքել:

«Բարսելոնան» նույնպես պատրաստ է երկարաձգման շուրջ բանակցություններին, սակայն ակումբը հասկացրել է, որ արդեն առաջարկված պայմանները լավագույնն են, որոնք կարող են լինել 24-ամյա խաղացողի համար: