Զլատան Իբրահիմովիչ. «Դոննարուման լավագույնն է աշխարհում»

Զլատան Իբրահիմովիչը կիսվել է ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումայի մասին իր կարծիքով.

«Ես գիտեմ, որ ՊՍԺ-ի մարզչի համար հեշտ չէ. Նավասը, նույնպես հիանալի դարպասապահ է: Թիմն ունի երկու հիանալի դարպասապահ։ Բայց իմ կարծիքով Դոննարուման լավագույնն է աշխարհում: Այստեղ վիճելու բան չկա, նա աշխարհի ամենաուժեղ դարպասապահն է։ Ես խաղացել եմ նրա հետ և գիտեմ, թե ինչի մասին եմ խոսում»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը: