Դորտմունդի «Բորուսիան» մանրամասներ է ներկայացրել Էրլինգ Հոլանդի վնասվածքի վերաբերյալ

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը մկանային խնդիրներ ունի, հայտնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը։

Բունդեսլիգայի՝ «Հոֆենհայմի» հետ հանդիպման (3:2) 63-րդ րոպեին նորվեգացի ֆուտբոլիստը ստիպված եղավ լքել խաղադաշտը վնասվածքի պատճառով։

21-ամյա ռմբարկուն մկանային խնդիր ունի, որը պահանջում է բուժում ու հետագա հետազոտություններ։ «Բորուսիան» չի նշել Հոլանդի վերականգնման ժամկետները:

2021/22 մրցաշրջանում հարձակվողը թիմի կազմում անցկացրել է 20 հանդիպում և խփել 23 գոլ։