Մեսսին նախօրեին Բարսելոնայում ընթրել է Չավիի և Բուսկետսի հետ

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին ժամանել է Բարսելոնա։

OnzeTv3-ի փոխանցմամբ՝ նախօրեին արգենտինացի ֆուտբոլիստն ընթրել է ռեստորանում «Բարսելոնայի» մի քանի ներկայացուցիչների հետ։

Լրագրող Հելենա Կոնդիսը նշում է, որ «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկրին ուղեկցել են կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Չավին ու կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը։

Հիշեցնենք, որ 34-ամյա հարձակվողը «Բարսելոնան» լքել է 2021 թվականի ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով միանալով ՊՍԺ-ին: