Էմանուել Ադեբայոր. «Չեմ կարծում, որ Օբամեյանգն ապագա ունի «Արսենալում»

«Արսենալի» նախկին հարձակվող Էմանուել Ադեբայորը խոսել է հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի և «զինագործների» ղեկավարության ու մարզչական շտաբի միջև առաջացած կոնֆլիկտի մասին։

«Օբամեյանգը ծանր ճանապարհ ունի անցնելու, սա «Արսենալն է»: Նրանք երբեք չեն սովորի, չգիտեն ինչպես ներել։

Օբան  ուժեղ, ֆանտաստիկ ֆուտբոլիստ է։ Նրան ամենայն բարիք եմ մաղթում։ Արդեն խոսել ենք, քանի որ ուզում եմ, որ նա ուշքի գա։ Պիեռ-Էմերիկը մեր աֆրիկացի եղբայրն է, և մենք ցանկանում ենք, որ նա շարունակի ներկայացնել Աֆրիկան ​​այնպես, ինչպես դա անում էր մինչ այս:

Չեմ կարծում, որ Օբամեյանգն ապագա ունի «Արսենալում». Ինձ հետ էլ էր այդպես։ Ես կզարմանամ, եթե դա տեղի ունենա»,- Ադեբայորի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը: