«Ադանա Դեմիրսփորի» հարձակվող Մարիո Բալոտելլին խոսել է Իտալիայի հավաքական հրավիրվելու մասին, որի կազմում հանդես չի եկել 2018 թվականից։
«Ինձ մոտ ամեն ինչ կարգին է, լավ տրամադրություն ունեմ։ 31 տարեկանում ազգային հավաքականում խաղալը նորմալ է, դրանում ոչ մի անոմալ բան չկա։
Հուսով եմ՝ Իտալիան Աշխարհի առաջնության ուղեգիր կնվաճի, թիմն արժանի է դրան։ Չգիտեմ, թե ինչպես են նրանք հայտնվել փլեյ-օֆֆում, բայց նման բան կարող էր տեղի ունենալ:
Ես ու Մանչինին զրուցել ենք, ամեն ինչ լավ է։ Ես իմ նորամուտը նշել եմ նրա գլխավորությամբ։ Հույս ունեմ, որ մի օր նրա օրոք կավարտեմ կարիերաս»,- Բալոտելլիի խոսքերն է մերբերում Football Italia-ն: