2 ակումբ պատրաստ է վարձակալել Վան դե Բեկի տրանսֆերը

«Մանչեսթեր Յունայթեդը» երկու առաջարկ է ստացել կիսապաշտպան Դոնի վան դե Բեկի վարձակալության վերաբերյալ։ 24-ամյա խաղացողին հավակնում են հրավիրել «Քրիսթալ Փելասը» և «Վալենսիան», տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Այս մրցաշրջանում հոլանդացի ֆուտբոլիստը «կարմիր սատանաների» կազմում անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։

Կիսապաշտպանի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։ Transfermarkt-ը Վան դե Բեկի տրանսֆերը գնահատում է 25 միլիոն եվրո: