«Բավարիայի» պաշտպանը դիմել է ակումբի ղեկավարությանը

«Բավարիայի» պաշտպան Նիկլաս Զյուլեն ամռանը կփոխի ակումբային գրանցումը։

26-ամյա գերմանացու պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ հաշվարկված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Նիկլասն արդեն տեղեկացրել է ակումբի ղեկավարությանը, որ չի երկարաձգելու պայմանագիրը։

Այսպիսով, ֆուտբոլիստը թիմից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակով, հայտնում է Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալքը։