Մադրիդի «Ռեալում» դժգոհությունների ալիք է բարձրացել

Մադրիդի «Ռեալը» դժգոհ է մրցավարների աշխատանքից թիմի հանդիպումների ժամանակ ։

Հինգշաբթի օրը կայացած «Էլչեի» դեմ խաղում (2-1) պաշտպան Մարսելոն հեռացվեց մրցավար Խորխե Ֆիգերոա Վասկեսի կողմից, իսկ կիսապաշտպան Տոնի Կրոսը վիճելի դեղին քարտ ստացավ։ Լա Լիգայի երեկ կայացած «Էլչեի» հետ խաղում (2:2) որոշումներ են կայացվել, որոնք նույնպես չեն գոհացրել մադրիդյան ակումբին, սակայն Մադրիդի «Ռեալը» նախընտրում է այս հարցի շուրջ քննարկումները չհրապարակել։

Մադրիդցիների դժգոհությունը գնալով աճում է, եթե այսպես շարունակվի նրանք կարող են վճռական քայլերի գնալ: