Հայտնի է Կարիմ Բենզեմայի վնասվածքի լրջության աստիճանը

Հայտնի է դարձել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի վնասվածքի լրջության աստիճանը, ով վնասվածք էր ստացել «Էլչեի» դեմ խաղում (2:2)։

Ֆրանսիացին ձգել է ազդրի հետին մկանը։ Ինչպես հայտնում է COPE-ը, Բենզեմայի մասնակցությունը փետրվարի 2-ին կայանալիք «Ատլետիկի» դեմ Իսպանիայի գավաթի խաղին կասկածի տակ է։

Վերականգնման հստակ ժամկետներ չեն նշվում: