Ժորդի Ալբա. «Երբ վատ եմ խաղում, ինձ պատրաստ են սպանել»

«Բարսելոնայի» ձախ պաշտպան Ժորդի Ալբան Լա Լիգայում «Ալավեսի» նկատմամբ 1:0 հաշվով տոնած հաղթանակից հետո խոսել է կատալոնական ակումբում հանդես գալու ժամանակ իրեն ուղղված քննադատությունների մասին։

32-ամյա ֆուտբոլիստը քննադատության էր ենթարկվել այն բանից հետո, երբ «Բարսելոնան» Իսպանիայի Արքայական գավաթի 1/8 եզրափակչում 2:3 հաշվով պարտվել էր Բիլբաոյի «Ատլետիկին»:

«Երկար տարիներ  զգացել եմ, որ ինձ այլ կերպ են վերաբերվում։ Սա առաջին անգամը չէ։ Բայց ես ընդունում եմ քննադատությունը, այն միշտ էլ լինելու է։

Երբ լավ եմ խաղում, այդ մասին ոչ ոք չի խոսում: Երբ վատ եմ խաղում, ինձ պատրաստ են սպանել։ Այնուամենայնիվ գիտակցում  եմ, որ վերջին խաղում վատ խաղացի»,- ասել է պաշտպանը: