Լևերկուզենի «Բայերի» հարձակվողը «Բարսելոնայի» թիրախում

Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Պատրիկ Շիկը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»:

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, 25-ամյա խաղացողի ներկայացուցիչներն առաջարկել են նրա ծառայությունները կատալոնական ակումբին։

Չեխը Լևերկուզենի «Բայեր» է տեղափոխվել 2020 թվականի ամռանը «Ռոմայից» 26,5 միլիոն եվրոյի դիմաց: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 20 հանդիպում, դարձել 18 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 40 միլիոն եվրո: