«Յուվենտուսի» կիսապաշտպանը չի հեռանա

«Քրիսթալ Փելասը»  հրաժարվել է «Յուվենտուսի» կիսապաշտպան Աարոն Ռեմսիին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հրավիրելու գաղափարից, քանի որ այդ տեղափոխությունը թանկ և խնդրահարույց է անգլիական կողմի համար: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 31-ամյա ուելսցի կիսապաշտպանով հետաքրքրվող թիմերի ցանկում է նաև«Քրիսթալ Փելասը»։

Ռեմսին «Յուվենտուսին» է միացել է 2019 թվականին որպես ազատ գործակալ: Ռեմսին նախկինում հանդես է եկել «Արսենալում», «Քարդիֆում» և «Նոթինգհեմ Ֆորեստում»: Կիսապաշտպանի պայմանագիրն ավարտվում է 2023 թվականին։ Transfermarkt-ը Ռեմսիի շուկայական արժեքը գնահատում է 5 մլն եվրո: