Անսումանե Ֆատին լուրջ խնդիրներ ունի

Նոր տեղեկություններ կան Անսումանե Ֆատիի վնասվածքի վերաբերյալ

Հետազոտության արդյունքներով հայտնի է դարձել, որ 19-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել ձախ ոտքի երկգլուխ մկանի հատվածում։ Բուժման եղանակի մասին որոշում կկայացվի առաջիկա օրերին։

Ինչպես հայտնում է As-ը, ակումբը քննարկում է ֆուտբոլիստի վիրահատության հնարավորությունը՝ ազդրի երկգլուխ մկանի հետ կապված  կանոնավոր խնդիրները լուծելու համար: Վիրահատությանը կողմ են և՛ «Բլաուգրանայի» բժիշկները, և՛ մարզչական շտաբը։ Վերջնական որոշումը կկայացվի Ֆատիի և նրա ծնողների հետ հանդիպումից հետո։