«Բենֆիկայի» նախագահը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի մասին

Պորտուգալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռուի Կոշտան, ով այժմ «Բենֆիկայի» նախագահն, է կիսվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ կապված հիշողություններով։

«Ես երբեք չեմ խաղացել Մեսսիի հետ, բայց ես պատիվ եմ ունեցել խաղալ Կրիշտիանու Ռոնալդուի հետ, երբ առաջին քայլերս էի անում ֆուտբոլային աշխարհում: Հավաքականում նա բոլորից ամենաերիտասարդն էր, բայց շատ լավ ինտեգրվեց կազմում։ Նա ամեն օր ցուցադրում էր տեխնիկայի  նոր տարրեր։ Ճիշտ է, մենք ամաչում էինք դրանք կրկնել մարզումների ժամանակ բայց թաքուն ընդօրինակում էինք նրան։ Երեկոյան ընթրիքի ժամանակ Կրիշը խոսում էր միայն դրիբլինգի մասին, իսկ մենք փորձոււմ էինք նրա մեջ սերմանել թիմային խաղի կարևորությունը։ Մենք վստահ էինք, որ մի օր Ռոնալդուն կնվաճի «Ոսկե գնդակը»։ Դրանում ոչ մի կասկած չկար»,- ցիտում է AS-ը։