Խոսեպ Գվարդիոլա. « Իմ ապագան կախված է արդյունքներից»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հրաժարվել է խոսել իր ապագայի մասին անգլիական ակումբում։

 

«Ես այդ մասին չեմ մտածում։ Չեմ մտածում ապագա աշխատանքի մասին։ Այն մարդկանցից չեմ, ովքեր շատ են մտածում ապագայի մասին, երբ պայմանագիր ունեն։ Կենտրոնացած եմ «Սաութհեմփթոնի» դեմ առաջիկա հանդիպման վրա. Ես այնքան լավը չեմ, որ մտածեմ իմ երկարաժամկետ ապագայի մասին, քանի որ իմ ապագան միշտ կախված է արդյունքներից, այս թեման ինձ ոչ մի վայրկյան չի անհանգստացնում։ Ես ինձ լավ եմ զգում»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։