Խրիստո Ստոիչկով. «Ծափահարում եմ Չավիին»

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Խրիստո Ստոիչկովը մեկնաբանել է ակումբի գլխավոր մարզչի դիրքորոշումը ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեի շուրջ ստեղծված իրավիճակում և քննադատել ֆուտբոլիստին նման պահվածքի համար։

«Ես ողջունում եմ դիրքորոշումը և ծաձահարոււմմ նրան դրա համար. Դեմբելեն,  երբեք չի հասկացել, թե ինչ է Բարսելոնան, եթե ​​չի ուզում լինել ակումբում, գոնե թող չխայտառակի թիմի տարբերանշանը»,- մեջբերում է Mundo Deportivo -ն։