Թոմաս Տուխել. «Չգիտեմ ինչու Ուսմանը հայտնվեց նման իրավիճակում»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է «Բարսելոնայի» և Ուսման Դեմբելեի կոնֆլիկտը։

«Նա շատ լավ ֆուտբոլիստ է, երբ լավ մարզավիճակում է: Ուրախ եմ, որ մարզել եմ նրան Դորտմունդում,

բացարձակապես պատկերացում չունեմ, թե ինչու Ուսմանը հայտնվեց նման իրավիճակում։ Ես տեղեկացված չեմ, ուստի ավելի լավ է ոչինչ չասեմ»,- ասել է մասնագետը: