Ռալֆ Ռանգնիկը խոսել է Ջեսի Լինգարդի ապագայի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը խոսել է կիսապաշտպան Ջեսի Լինգարդի նկատմամբ «Նյուքասլի» հետաքրքրության մասին:

«Ջեսին հիանալի ֆուտբոլիստ է։ Նորմալ է, որ «Նյուքասլը» հետաքրքրված է նրանով: Ես դժգոհ կլինեի, եթե Լինգարդը չմնար թիմում մինչև մրցաշրջանի ավարտը»,- Ռանգնիկի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Լինգարդի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը։ Մրցաշրջանի ավարտին նա կդառնա ազատ գործակալ։ Տրանսֆերի արժեքը կազմում է 20 միլիոն եվրո։ Լինգարդն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։