Յուրգեն Կլոպ. «Նրան հիանալի ապագա է սպասվում»

«Լիվերպուլի» գերմանացի մարզիչ Յուրգեն Կլոպը հիացմունքով է խոսել 20-ամյա բրազիլացի հարձակվող Գաբրիել Մարտինելլիի մասին՝ Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակչի արտագնա խաղում 2:0 հաշվով «Արսենալին» հաղթելուց հետո:

«Խոսելով Մարտինելիի մասին,  կարծում եմ, որ բոլորը պետք է հիշեն նրա անունը: Գաբրիելին փայլուն ապագա է սպասվում»,- Կլոպի խոսքը մեջբերում է Mirror-ը։