Թոմաս Վերմալենը շրջադարձային որոշում է կայացրել

«Արսենալի» և «Բարսելոնայի» նախկին պաշտպան Թոմաս Վերմալենը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։

36-ամյա ֆուտբոլիստը, ում վերջին ակումբը ճապոնական «Վիսել Կոբեն» էր, համալրել է Բելգիայի մարզչական շտաբը:

«Բարսելոնայի» կազմում բելգիացին չորս անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունում, երեք անգամ՝ Իսպանիայի գավաթում, իսկ 2015 թվականին դարձել է Չեմպիոնների Լիգայի հաղթող։