Ուսման Դեմբելե. «Ես միշտ նվիրվել եմ իմ գործին, և դա չի փոխվի»

«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն հայտարարություն է արել կատալոնական ակումբի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ։

«Ես դեռ պայմանագիր ունեմ ակումբի հետ, ներգրավված եմ նախագծում և մարզչի տրամադրության տակ եմ: Ես միշտ նվիրվել եմ իմ գործին, և դա չի փոխվի

Ինչպես գիտեք, բանակցությունները շարունակվում են։Դրանք ղեկավարվում են իմ գործակալի կողմից, քանի որ իմ պատասխանատվության տարածքը խաղադաշտն է։ Իմ գործը ֆուտբոլ խաղալն է, հաճույքի պահերը կիսելը թիմակիցներիս հետ։ Եկեք նախ կենտրոնանանք խաղի վրա»,- գրել է Դեմբելեն։