Ռոնալդուն կարող է բաց թողնել «Վեսթ Հեմի» դեմ հանդիպումը

Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի՝ «Վեսթ Հեմի» դեմ հանդիպման նախօրեին խոսել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վիճակի մասին։

«Կրիշտիանուի մասնակցությունը  կասկածի տակ է, քանի որ նա պարանոցի խնդիր ունի։

Պետք է սպասենք, որպեսզի տեսնենք, թե ինչպես կզգա Կրիշը վաղը»,- Ռանգնիկի խոսքերն է մեջբերում Goal.com-ը