Իտալիայում ևս մեկ հանդիպում կհետաձվի

Հունվարի 22-ին նշանակված Իտալիայի Ա Սերիայի 23-րդ տուրի «Ինտեր»-«Վենեցիա» հանդիպումը կարող է չկայանալ։ Reuters-ի փոխանցմամբ՝ հյուրերի մոտ գրանցվել է կորոնավիրուսի բռնկում։

Հանդիպումը կարող է հետաձգվել, քանի որ թիմում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 11 նոր դեպք։