Թիմո Վերներ. «Անգամ չգիտեմ, թե ինչի համար են ինձ աջակցում «Չելսիի» երկրպագուները»

«Չելսիի» հարձակվող Թիմո Վերները լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում կիսվել է իր խաղի մասին կարծիքով։

«Երբեմն ես նույնիսկ չգիտեմ, թե ինչու են երկրպագուներն այդքան աջակցում ինձ։ Որպես հարձակվող միշտ ցանկանում ես որքան հնարավոր է շատ գոլեր խփել, բայց ճիշտն ասած, երբեմն ես շատ հնարավորություններ եմ բաց թողնում։ «Չելսիի» երկրպագուների առջև խաղալը շատ զվարճալի է, և երբ նրանք քեզ նույն աջակցությունն են ցուցաբերում, դա քեզ ավելի ուժեղ է դարձնում: Հատկապես, երբ շանսեր ես բաց թողնում կամ դժվար ժամանակներ ես ապրում:

Մյուս կողմից, ես փորձում եմ ամեն խաղում ներդնել իմ ուժերի 100%-ը, որպեսզի ուրախանան և՛ երկրպագուները, և՛ թիմը»,- Վերների խոսքերն է մեջբերում «ազնվականների» մամուլի ծառայությունը։

Այս մրցաշրջանում գերմանացի հարձակվողը «Չելսիի» կազմում մասնակցել է 10 խաղի՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։