Օլիվեր Կան. «Ռոբերտ Լևանդովսկին ֆենոմեն է»

«Բավարիայի» գործադիր տնօրեն Օլիվեր Կանը խոսել է հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն՝ ՖԻՖԱ-ի 2021 թվականի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը շնորհելու մասին։

«Ռոբերտ Լևանդովսկին ֆենոմեն է: Հասնելով մի բարձրունքի՝ նա արդեն մտածում է հաջորդի մասին։ Նա ավելի քան արժանի է երկրորդ տարին անընդմեջ ՖԻՖԱ-ի կողմից այս մրցանակին արժանանալուն։

Կցանկանայինք նաև, որ Մանուել Նոյերը կրկին ստանար լավագույն դարպասապահի մրցանակը։ Շնորհավորում եմ Էդուարդ Մենդիին, ով նույնպես արժանի էր մրցանակին»,- Կանին է ցիտում մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը: