Դանի Ալվես. «Հիանալի կլիներ, եթե Մեսսին կարիերան ավարտեր «Բարսելոնայում»»

«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը հույս է հայտնել, որ ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին կարիերան կավարտի կատալոնական ակումբում։

«Հիանալի կլիներ, եթե նա նույնպես ավարտեր իր կարիերան այստեղ:

Դա շատ լավ նվեր կլիներ Մեսսիի համար: Ակումբը կարող է զբաղվել նրա վերադարձով»,- ասել է բրազիլացին Catalunya Radio-ի եթերում:

Հիշեցնենք, որ 34-ամյա արգենտինացին «կապտանռնագույնների» հիմնական կազմում հանդես է եկել 2004-2021 թվականներին, որտեղից միացավ ՊՍԺ-ին: