Հայտնի է, թե Անդրեյ Շևչենկոյի հեռացումից հետո ով կարող է գլխավորել «Ջենոան»

«Ջենոան» շարունակում է նոր գլխավոր մարզիչ փնտրել Անդրեյ Շևչենկոյի պաշտոնանկությունից հետո։

«Հերտայի» նախկին մարզիչ Բրունո Լաբադիայի մերժումից հետո ճենովական ակումբը սկսել է այլ թեկնածուների դիտարկել։ Ա Սերիայի թիմը հետաքրքրված է «Տորինոյի» նախկին մարզիչ Դավիդե Նիկոլայով։

Հաղորդվում է, որ «Ջենոան» նաև կապ է հաստատել Ջենարո Գատուզոյի հետ՝ հարցում կատարելով նրա հասանելիության վերաբերյալ: «Միլանի» և «Նապոլիի» նախկին մարզիչը 2021 թվականի ամռանից ազատ գործակալ է: