Ռալֆ Ռանգնիկ. «Նա լավագույններից մեկն է մարզումների ժամանակ»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը բացատրել է կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի վատ խաղն այս մրցաշրջանում:

«Նա տեղափոխվեց նոր առաջնություն և այժմ խաղում է աշխարհի ամենամեծ ակումբներից մեկում: Գումարած շատ բաներ, որոնք պետք է մարսես քո գլխում: Երբ նա տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա», ակնկալիքների մակարդակը շատ տարբեր էր համեմատ նրա, երբ մեծ գումարների դիմաց տեղափոխվում ես այնպիսի ակումբ, ինչպիսին «Մանչեսթեր Յունայթեդն» է:

Բոլորը սպասում էին, որ նա կլինի թիմի լավագույն խաղացողներից մեկը: Հոգեբանական ու էմոցիոնալ առումով նրա համար այժմ ավելի դժվար է, քան «Բորուսիայում»։ Նա լավագույններից մեկն է մարզումների ժամանակ։ Բայց ամենաբարձր մակարդակում ամեն ինչ չէ, որ կախված է մարզումներից: Ես վերջերս ասացի նրան՝ ապացուցիր քո աշխատանքը խաղերում մարզումների ժամանակ:

Նման ստեղծագործ ֆուտբոլիստների համար մեծ դեր է խաղում ինքնավստահությունը, գիտակցելու կարողությունը, թե որքան ուժեղ ես դու, և դա ցույց տալու կարողությունը 75000 երկրպագուների առջև: Նա ունի դրա համար բոլոր տվյալները, դրանում կասկած չկա։ Այժմ մենք պետք է օգնենք նրան հասնել այն մակարդակին, որը նա ցույց տվեց «Բորուսիայում», – Ռանգնիկի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: