Ռալֆ Ռանգնիկ. «Ռոնալդուն չի կարող ամեն ինչ միայնակ անել»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը պատասխանել է այն հարցին, թե արդյոք պետք է թիմի խաղը կառուցի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի շուրջ։

«Այն, ինչին Ռոնալդուն հասել է իր կարիերայում, զարմանալի է: Պաշտոնական խաղերում 800 գոլ, վերջին 80-100 տարում ոչ ոք դրան չի հասել։ Դա ցույց է տալիս, թե որքան հիանալի խաղացող է նա:

Սակայն Պրեմիեր Լիգան ամենամրցունակն է բոլոր առաջնություններից, և Ռոնալդուն չի կարող ամեն ինչ միայնակ անել: Նա թիմի կարևոր խաղացողներից է, և այսպես պետք է զարգանա «Մանչեսթեր Յունայթեդը», – գերմանացի մասնագետին է ցիտում Daily Mail-ը: