«Յուվենտուսի» հարձակվող Ֆեդերիկո Կյեզայի վիրահատությունը հետաձգվել է

«Յուվենտուսի» հարձակվող Ֆեդերիկո Կյեզայի ծնկի վիրահատությունը հետաձգվել է մի քանի օրով, հայտնում է Sky Sport Italy-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 24-ամյա ֆուտբոլիստի ծնկի վիրահատությունը պետք է տեղի ունենար այս չորեքշաբթի, սակայն հետաձգվել է՝ իտալացի ֆուտբոլիստի ջերմության պատճառով։

Հիշեցնենք, որ Ա Սերիայի 21-րդ տուրի «Ռոմայի» հետ խաղից (4:3) հետո Կյեզայի մոտ ախտորոշվել էր ծնկի առաջային խաչաձև կապանի վնասվածք։ Հաղորդվում էր, որ հարձակվողն այլևս խաղադաշտ դուրս չի գա այս մրցաշրջանում: