Լեոնարդո Բոնուչչի. ««Յուվենտուսը» կպայքարի Չեմպիոնների Լիգայում հաղթանակի համար»

«Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչչին կիսվել է մրցաշրջանի մնացած հատվածից ունեցած իր սպասելիքներով:

«Մենք ցանկանում ենք հաջորդ մրցաշրջանի համար տեղ ապահովել Չեմպիոնների Լիգայում և պայքարելու ենք մինչև վերջին րոպեն այս մրցաշրջանում Չեմպիոնների Լիգայի գավաթը նվաճելու համար:

Անցյալ տարի մենք ապացուցեցինք, որ «Յուվեն» դեռ քաղցած է և կարող է հաղթել մեկ խաղից բաղկացած դիմակայությունում:

Նախորդ մրցաշրջանում մենք չնվաճեցինք տիտղոսը, բայց հաղթեցինք Իտալիայի գավաթը և Սուպերգավաթը, պատասխանելով նրանց, ովքեր ասում էին, որ հագեցել ենք հաղթանակներից»,- ասել է Բոնուչչին Juventus Channel-ին տված հարցազրույցում։