«Ատլետիկոյի» երկու առանցքային ֆուտբոլիստ երկար ժամանակով դուրս է մնացել շարքից

Մադրիդի «Ատլետիկոյի» ֆուտբոլիստներ Մարկոս ​​Լյորենտեն և Ժոֆրե Կոնդոգբիան վնասվածք են ստացել Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչի խաղում (1:2):

Լյորենտեն մկանային վնասվածքի կրկնություն ունի, որը նա ստացել էր դեկտեմբերի 18-ին կայացած «Սևիլիայի» դեմ հանդիպմանը: Իսպանացին այս ամիս այլևս չի խաղա:

Կոնդոգբիան նույնպես մկանային վնասվածք է ստացել։ 28-ամյա ֆուտբոլիստը շուրջ մեկ ամիս չի կարողանա դուրս գալ խաղադաշտ։